Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ

Այուրվեդայի 15 կանոն. 168.am

Այուրվեդայի 15 կանոն. 168.am

Հաճախ ավելորդ քաշի դեմ պայքարը անհաջող է ավարտվում, քանի որ մենք մոռանում ենք գլխավորի մասին. ամեն ինչում պետք է ներդաշնակություն լինի:

Ներկայացնում ենք այուրվեդայի 15 կանոնները, որոնք Ձեր մարմինը կուղղորդեն դեպի քաշի ներդաշնակ իջեցում՝ առանց տանջալից դիետաների:

Դիետա առանց վնասի

Այուրվեդան հնդկական ավանդական բժշկական համակարգ է: Սնվելու այուրվեդայական համակարգը չի ենթադրում անցում բուսակերության, այլ ենթադրում է ձգտում՝ դեպի հոգևոր լուսավորվածության:

Եթե ցանկանում եք կարգավորել քաշը, բարելավել ինքնազգացողությունը և արտաքին տեսքը, ապա այս խորհուրդները շատ օգտակար կլինեն:

1. Շատ վաղ արթնացեք

Փորձեք արթնանալ մինչև լուսաբաց: Վաղ արթնանալը կօգնի Ձեր օրգանիզմին հավաքել էներգիա և իջեցնել տոքսինների մակարդակը:

2. Տաք ջուր

Մեկ բաժակ կիտրոնով տաք ջուրը կօգնի մաքրել մարսողական համակարգը: Ընդունեք տաք ջուր ճաշի ժամանակ. դա կօգնի իջեցնել քաշը: Տաք ջրի ամենօրյա օգտագործումը կբարելավի երիկամների աշխատանքը, կօգնի կարգավորել շաքարի մակարդակն արյան մեջ և կթուլացնի քաղցրի նկատմամբ ցանկությունը:

3. Քունջութի յուղ

Կրծքի ստորին շրջանի մերսումը մի փոքր քունջութի յուղով կբարելավի մարսողության գործընթացը և կառաջացնի թեթևության զգացողություն:

4. Գլխի մերսում

Կոկոսի յուղով գլխամաշկի ինտենսիվ մերսումն արդյունավետ է:

5. Մաքրեք քթի շնչուղիները

Ամեն առավոտ լվացեք քիթը տաք աղաջրով և կզգաք, որ առավոտյան գլխացավն անհետանում է:

6. Բաց մի թողեք սննդի ընդունումը

Փորձեք լիարժեք ուտել օրը երեք անգամ, և երկու անգամ թեթև նախաճաշ արեք: Օրվա կեսին լիարժեք կերեք, ա՛յ, իսկ ընթրիքն` անպայման թեթև: Սա կօգնի պահպանել իդեալական քաշը, խուսափել աղեստամոքսային համակարգի հիվանդություններից և ավելացնել կյանքի տևողությունը:

7. Կերեք, երբ քաղց եք զգում

Առանց քաղցի զգացողության երբեք մի կերեք: Կերեք միայն լավ տրամադրությամբ:

8. Խուսափեք անհամատեղելի մթերքներից

Մթերքները, որոնք տարբերվում են կազմով, համով կամ մարսողության վրա ազդեցությունով, նպաստում են օրգանիզմում տոքսինների առաջացմանը: Սպիտակուցները կերեք ածխաջրերից առանձին, իսկ միրգն առանձին մթերք է:

9. Սիրեք կոճապղպեղ

Փորձեք սննդի յուրաքանչյուր ընդունում սկսել կոճապղպեղից:

10. Կերակուրը պետք է թարմ լինի

Համարվում է, որ այն կերակուրն է ավելի օգտակար, որը եփվելուց անմիջապես հետո մատուցվել է և պատրաստվել է ոչ շատ երկար ժամանակ:

11. Հյութ գազարից, բազուկից և վարունգից

Այս հյութը կօգնի բարելավել մարսողությունը և մաքրել լյարդը:

12. Ինհալացիա էվկալիպտի յուղով

Կատարեք այսպիսի ինհալացիա շաբաթական 1-2 անգամ և շատ ավելի առողջ և եռանդուն կզգաք:

13. Ակտիվ կենսակերպ

Օրական ընդամենը 30-40 րոպե ֆիզիկական ակտիվությունը մարմինը կդարձնի ավելի դիմացկուն, ճկուն և բալանսավորված:

14. Ժամանակ տրամադրեք մեդիտացիային

Գտեք 20 րոպե մեդիտացիայի համար առավոտյան և երեկոյան: Դուք կզգաք, որ Ձեր միտքը դարձել է պարզ, իսկ կենսական էներգիային սահման չկա:

15. Շնչառական վարժություններ

Շնչառական պրակտիկան կօգնի բալանսավորել մտքերը և կբարելավի մարսողությունը:

 

Հիշե՛ք, որ ինքներդ Ձեզ հսկելով կերակուր ընդունելու ժամանակ, կատարում եք առաջին քայլը քաշն իջեցնելու ճանապարհին: Իսկ օպտիմալ քաշն այն չէ, որը թելադրում է նորաձևությունը, այլ այն է, որի ժամանակ Դուք Ձեզ առողջ, եռանդուն և երջանիկ եք զգում:

Սկզբնաղբյուր. 168.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Զախարին-Գեդի գոտիներ. armeniamedicalcenter.am
Զախարին-Գեդի գոտիներ. armeniamedicalcenter.am

1883 թվականին Գ․ Զախարինը, իսկ տասնհինգ տարի անց Գ․ Գեդը հայտնաբերեցին յուրաքանչյուր օրգանին համապատասխանող մաշկային հատվածներ, որոնք օրգանի ախտաբանության ժամանակ դառնում են զգայուն...

Յոգա. Սալուտեմ ամսագիր №2
Յոգա. Սալուտեմ ամսագիր №2

Յոգայի մշակույթը եկել է Հնդկաստանից: «Յոգա» բառի նշանակության մասին հետազոտողները դեռ վիճում են: Գոյություն ունի երկու տարածված վարկած: Առաջինի համաձայն՝ յոգան պետք է հասկանալ ոչ թե որպես գործընթաց...

Սալուտեմ 2.2021
Օրգանիզմում առկա մակաբույծներին ոչնչացնող մթերքներ
Օրգանիզմում առկա մակաբույծներին ոչնչացնող մթերքներ

Աշխարհի բնակչության կեսից ավելին տառապում է այդ մակաբուծային հիվանդությունների պատճառով: Մակաբույծների դեմ պայքարում օգնում են լայն տարածում ստացած բնական միջոցները...

Դեղաբույսեր Վարակաբանություն
Ինչո՞վ է օգտակար շունչը պահելը
Ինչո՞վ է օգտակար շունչը պահելը

Հիվանդությունների առաջացման պատճառները բազմաթիվ են, դրանցից մեկը սխալ շնչառությունն է: Գուցե մտածեք, որ դա այն բնազդն է, որի մասին պետք էլ չէ մտածել, քանի որ բնականորեն կարգավորվող է...

Շնչառական համակարգ
Միջոցներ, որոնք կարող են օգնել ցավազրկողների նման
Միջոցներ, որոնք կարող են օգնել ցավազրկողների նման

Օգտագործվող սննդի որակը շատ կարևոր է առողջության համար։ Fithacker.ru-ն գրում է, որ մի խումբ մթերքներ կարող են ցավազրկող ազդեցություն ունենալ օրգանիզմի վրա...

Սնունդը և առողջությունը Ցավ
Մանդարինի կեղևը՝ հազից, ոտքերի սնկերից, մազաթափությունից ազատվելու միջոց
Մանդարինի կեղևը՝ հազից, ոտքերի սնկերից, մազաթափությունից ազատվելու միջոց

Մանդարինի կեղևը մեծ քանակով վիտամիններ և հանքանյութեր է պարունակում, այդ թվում`՝ A, C, E, PP, B1, B2, B12, B6, B9, մագնեզիում, ֆոսֆոր, կալցիում, կալիում, երկաթ: Budetezdorovy.ru-ի հաղորդմամբ՝ մանդարինի կեղևը կարող է օգնել մի խումբ խնդիրների առկայության դեպքում...

Սնունդը և առողջությունը
Հեմոգլոբինը բարձրացնելու միջոցներ
Հեմոգլոբինը բարձրացնելու միջոցներ

Սակավարյունությունը կամ անեմիան օրգանիզմի այն վիճակն է, երբ նվազում է կարմիր բջիջների (էրիթրոցիտների) մակարդակը: Քանակապես անեմիան արտահայտվում է հեմոգլոբինի խտության նվազմամբ...

Սնունդը և առողջությունը Դեղաբույսեր
Լավագույն միջոցը հազի դեմ
Լավագույն միջոցը հազի դեմ

Հազի դեմ դեղամիջոցներ հարկավոր է օգտագործել բացառապես բժշկի նշանակմամբ։ Budetezdorovy.ru-ի հաղորդմամբ՝ հազի դեմ պայքարում օգտակար են նաև բնական միջոցները։ Առաջարկվող միջոցի հիմնական բաղադրիչը բազուկն է...

Դեղաբույսեր ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է օգտակար ԼՈՒՐԵՐ: Կանխարգելում և բուժում տանը Շնչառական համակարգ
Բույս, որը կօգնի ազատվել ավելորդ կիլոգրամներից
Բույս, որը կօգնի ազատվել ավելորդ կիլոգրամներից

Մաղադանոսն օգտագործվում է բազմաթիվ ճաշատեսակների պատրաստման ժամանակ: Այն առանձնանում է ո՛չ միայն համով, այլև օգտակար հատկություններով: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ մաղադանոսը միզամուղ հատկություն ունի...

Դեղաբույսեր Ճարպակալում
Ժոժոբայի յուղի օգտակար հատկությունները
Ժոժոբայի յուղի օգտակար հատկությունները

Ժոժոբայի յուղն օգնում է պաշտպանել մաշկը, մաշկից դուրս բերել տոքսինները։ Այն կառուցվածքով ամենամոտն է մարդու մաշկին և հաջողությամբ կարող է օգտագործվել, եթե օրգանիզմն ի վիճակի չէ անհրաժեշտ քանակով ճարպ արտադրել։ Fithacker.ru-ն գրում է, որ ժոժոբայի յուղը...

Դեղաբույսեր
Մասուրն ու մեղրը կօգնեն քրոնիկ հոգնածության դեպքում
Մասուրն ու մեղրը կօգնեն քրոնիկ հոգնածության դեպքում

Այս ըմպելիքը հարկավոր է օգտագործել թեյի կամ սուրճի փոխարեն: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ մեղրն ու մասուրը կօգնեն պայքարել քրոնիկ հոգնածության դեմ...

Սնունդը և առողջությունը
Օրգանիզմի երիտասարդացումն ու ծոծրակի Ֆեն-Ֆու կետը
Օրգանիզմի երիտասարդացումն ու ծոծրակի Ֆեն-Ֆու կետը

Մեթոդը հետևյալն է. սառույցի 2,5 սմ քառակուսի կտորը դնել Ֆեն-ֆու կետի վրա: Այն դժվար չէ գտնել. ծոծրակի փոսը, որը միացնում է գլուխը` պարանոցին:
Պարբերաբար, 2-3 օր ընդմիջումով՝ առավոտյան` նախքան նախաճաշը, երեկոյան` քնելուց առաջ, կրկնել գործողությունը...

Սոխը կօգնի ազատվել հազից
Սոխը կօգնի ազատվել հազից

Սոխն օգտագործվում է ոæչ միայն մթերքի պատրաստման ընթացքում, այլև շնչուղիների հիվանդությունների դեպքում: Այն մեծ քանակով հակաօքսիդանտներ է պարունակում, ինչպես նաև նյութեր, որոնք հակաբորբոքային հատկություն ունեն...

Դեղաբույսեր Շնչառական համակարգ
7 եթերային յուղ, որոնք կկարգավորեն հորմոնները. 168.am
7 եթերային յուղ, որոնք կկարգավորեն հորմոնները. 168.am

Հորմոնալ անհավասարակշռությունը լուրջ խնդիր է, որն ազդում է ամբողջ օրգանիզմի վրա։ Այն կարող է ուղեկցվել անքնությամբ, դեպրեսիայով, ճարպակալմամբ, տրամադրության անկումներով, հոգնածությամբ և այլն։  Fithakcer.ru-ն գրում է, որ ժամանակին...

Բուժական լոգանքներ` մրսածության ժամանակ
Բուժական լոգանքներ` մրսածության ժամանակ

Առողջացման գործընթացն արագացնելու համար օգտակար է ընդունել բուժական բույսերով, բուրավետ եթերային յուղերով լոգանքներ։ Եթե այդպիսի բաղադրիչներ չկան ձեռքի տակ, ապա կարելի է ուշադրություն դարձնել...

Թերապիա

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ